Միջազգային կոալիցիան ոչնչացրել է ԻՊ 20 զինյալների
Международные новостиԱՄՆ Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ «Իսլամական պետության» ավելի քան 20 գործող զինյալներ, որոնք ակտիվորեն պլանավորում էին ահաբեկչություններ այլ երկրներում, ոչնչացվել են միջազգային կոալիցիայի օդային հարվածների արդյունքում:
Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսլամական պետություն»-ը ներկայումս աշխարհի անվտանգությանը սպառնացող մեծագույն վտանգներից է: Երեք տարվա ընթացքում ԻՊ-ին հաջողվել է Իրաքում և Սիրիայում զավթել զգալի տարածքներ, որոնց մի մասը վերջին ամիսներին հաջողվել է հետ գրավել: