Բրազիլիայում 10 հոգի է ձերբակալվել Օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով
Международные новостиԲրազիլիայի դաշնային ձերբակալել է 10 հոգուց բաղկացած մի խումբ մարդկանց, ովքեր ամենայն հավանականությամբ պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Բրազիլիայի իշխանությունները նշել են, որ խմբավորման անդամները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդա մներ չեն, սակայն փորձել են կապ հաստատել ԻՊ-ի հետ:
Ձերբակալությունները կատարվել են Բրազիլիայի հարավային Պարանա նահանգում: Երկրի արդարադատության նախարար Ալեքսանդր Մորաեսը հայտարարել է, որ ձերբակալվածները բրազիլացիներ են: Բրազիլիայի կառավարությունն այս խնդրի առնչությամբ արտահերթ նիստ է գումարել: