Brexit–ը շրջադարձային պահ է ամբողջ ԵՄ–ի համար. Լեհաստանի վարչապետ
Международные новостиԵվրամիությունից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի ընդունած որոշումը շրջադարձային պահ է ամբողջ ԵՄ–ի համար։ Նման կարծիք է հայտնել Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն։
Նրա խոսքով՝ ԵՄ կազմից դուրս գալու ընթացակարգը Մեծ Բրիտանիայի գործն է։ Նա նշել է, որ Լեհաստանը հարգում է Մեծ Բրիտանիայում քաղաքական եւ իրավական պայմանները եւ չի պնդում, որ այն հնարավորինս արագ դուրս գալու որոշում կայացնի։ «Մենք չենք ցանկանում, որ անվստահության շրջանը ձգձգվի, բայց համարում ենք, որ Brexit–ը պետք է լավ պատրաստված գործընթաց լինի»,– հավելել է նա։
Վարչապետի խոսքով՝ Մեծ Բրիտանիան Լեհաստանի կառավարության համար կարեւոր գործընկեր է մնում՝ անկախ ԵՄ անդամակցությունից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։