Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում 44 հազար 530 մարդ է աշխատանքից հեռացվել
Международные новостиԹուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո ողջ երկրի տարածքում աշխատանքից հեռացվել է 44 հազար 530 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ գործակալության տվյալների` տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարարությունից ու դրան կից կառույցներից հեռացվել է 529 մարդ, ազգային կրթության նախարարությունից`21 հազար 738 մարդ, անտառային և ջրային հարցերով նախարարությունից` 197 մարդ, տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդից` 170 մարդ, թուրքական հանրային հեռուստաընկերությունից` 300 մարդ, ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհրդից` 29 մարդ:
Աշխատանքից հեռացումներ են եղել այլ կառույցներում ևս:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենցհսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետոխռովությունը ճնշվել է: Վերջին տեղեկություններով` սպանվել է ավելի քան 300 մարդ, որից 100-ը` խռովարարներ, մոտ երկու հազար մարդ վիրավորվել է:
Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին: