Մինսկում հուղարկավորել են Կիևում սպանված լրագրող Պավել Շերեմետին
Международные новостиԿիևում սպանված լրագրող Պավել Շերեմետին հուղարկավորել են Մինսկի Հյուսիսային գերեզմանատանը` հոր կողքին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` հուղարկավորությունից առաջ Մինսկի Բոլոր Սրբերի տաճարում տեղի է ունեցել հրաժեշտի արարողությունը:
Լրագրողի մարմինը Կիևից Մինսկ տեղափոխել են Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգալկոյի, Գերագույն ռադայի պատգամավորների և մի խումբ ուկրաինացի լրագրողների ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ Շերեմետը սպանվել է չորեքշաբթի Կիևում: Մեքենան, որը նա վարում էր, պայթել է ուկրաինական մայրաքաղաքի կենտրոնում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չորեքշաբթի հայտարարել էր, որ Շերեմետի սպանությունը Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման փորձ է: