Մյունխենը սարսափի գիշեր է վերապրել հարձակումից հետո. Անգելա Մերկել
Международные новостиԳերմանիայի անվտանգության ուժերը կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի ապահովեն յուրաքանչյուրի ազատությունն ու անվտանգությունը:
BBC-ի փոխանցմամբ` հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` անցյալ գիշեր Մյունխենում տեղի ունեցած հրաձգության հարցով անցկացվող անվտանգության խորհրդի նիստում: «Օլիմպիա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 9 մարդ է զոհվել:
«Մյունխենի բնակիչները սարսափելի գիշեր են վերապրել: Նման գիշերը դժվար է հաղթահարել մեզ բոլորիս համար: Մենք սգում ենք ծանր սրտով նրանց համար, ովքեր այլևս չեն վերադառնա իրենց ընտանիքներ», - ասել է Մերկելը:
Հրաձգության ժամանակ վիրավորված 16 անձանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հրաձգության 18-ամյա կազմակերպչի դին հայտնաբերվել է հատուկ գործողությունների ընթացքում` ողբերգության վայրից մեկ կիլոմետր հեռավորությամբ: