Մյունխենում հարձակումը ծրագրվել է մեկ տարի շարունակ
Международные новостиՄյունխենում հրաձգություն իրականացրած 18-ամյա պատանին հարձակումը ծրագրել է մեկ տարի շարունակ: Այս մասին հայտարարել է Բավարիայի ոստիկանության քրեական վարչության ղեկավար Ռոբերտ Հայմբերգերը:
Ըստ ՏԱՍՍ-ի, հանցագործը զենքը ձեռք է բերել, այսպես կոչված, դարքնեթում, համացանցի՝ անանունության բարձր մակարդակ ունեցող հատվածում: «Հարձակումը ծրագրվել է մեկ տարվա ընթացքում: Զոհերը հատուկ են ընտրվել»,- ասել է ոստիկանության պաշտոնյան:
Իրանական ծագմամբ 18-ամյա գերմանացին կրակ էր բացել Մյունխենի առեւտրի կենտրոններից մեկի տարածքում: Նա 9 մարդու է գնդակահարել, այնուհետեւ ինքնասպան եղել: 35 մարդ տուժել է: Հաղորդվում է, որ հարձակվողը հոգեկան խնդիրներ է ունեցել: