Նիգերիան ուղարկել է 10 ռազմանավ ծովահանների դեմ պայքարելու համար
Международные новостиՆիգերիայի իշխանություններն ուղարկել են 10 ռազմանավեր տարածքային ջրերում ծովահանների դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը:
Իշխանությունները հույս ունեն այսպես զսպել ծովահանների հարձակումների ալիքը, որոնք վտանգում են նավթի եւ գազի տրանսպորտացիային: Գործողության նպատակն է ապահովել առեւտրային նավերի համար մեծ ազատություն՝ բեռնափոխադրումներ կատարելիս, ասել է ռազմա-ծովային ուժերի շտաբի պետ, վիցե-ադմիրալ Իբոկ-Էտե Իբասը:
Ռազմանավերը հնարավորություն կտան գործածել նոր մարտավարություն եւ ակտիվացնել զինված ուժերի գործողությունները, ինչը կօգնի լուծել նաեւ Նիգեր գետի հատվածում անվատանգության խնդիրը: