Սահակաշվիլին մաքրում է Օդեսան «օրենքով գողերից»
Международные новостиՈւկրաինան եւ Օդեսան մասնավորապես նախկին ԽՍՀՄ երկրների «օրենքով գողերի» սիրած վայրերից են, որտեղ նրանք գալիս են ամռանը եւ «շատ գործ ունեն այստեղ»: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Օդեսայի մարզային ադմինիստրացիայի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
«Վերջին ժամանակներս իմ կարգադրությամբ Օդեսայի մարզում իրականացվել է մասշտաբային հատուկ գործողություն Վրաստանից ժամանած «շրջագայող գողերի» ձերբակալության հետ կապված: Նրանք հիմնականում տեղափոխվել են Ուկրաինայի նախնական կալանքի վայրեր: Երկու «օրենքով գող» տեղափոխվել են Վրաստան, քանի որ այտեղ գործում է իմ կառավարման տարիներին ընդունված օրենք՝ գողերին ավտոմատ ձերբակալման վերաբերյալ», - գրում է Օդեսայի նախանգապետը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Սահակաշվիլին առիթը բացի չի թողել ու եւս մեկ անգամ անուղղակի քննադատել է Ուկրաինայի կառավարությանն ու Գրեագույն ռադային: Վերջիններս, ըստ Սահակաշվիլիի, չնայած կազմակերպված հանցավոր հոսքերին, քայլեր չեն ձեռնարկում իր թիմի առաջարկած Վրաստանի տարբերակով օրենքի ընդունման ուղղությամբ:
Միեւնույն ժամանակ նա շնորհակալություն է հայտնել գեներալ Լորտկիպանիձեին, ով այժմ հանդիսանում է ՆԳՆ Օդեսայի մարզային գլխավոր վարչության պետը: «Նա պայքարում էր Վրաստանում հանցագործության դեմ եւ այժմ շարունակում է բռնել ուրաինացի ու վրացի հանցագործներին: Մեր կարծիքով հանցագործությունն ազգություն չունի», - ասել է Օդեսայի նահանգապետը: