Թունիսը նշում է Թունիսի Հանրապետության հռչակման 59-րդ տարեդարձը
Международные новостиԹունիսը հուլիսի 25-ին նշում Է Թունիսի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձը: Ուղիղ 59 տարի առաջ Ազգային սահմանադիր ժողովը (խորհրդարանը) լուծարեց միապետությունը, գահընկեց անելով բեյ (տիրակալ) Մուհամեդ VIII ալ Ամինին (1881 – 1962), եւ Թունիսը հռչակեց հանրապետություն: 1957 թվականի հուլիսի 25-ին ամբողջ ժողովրդի կողմից ընտրվեց երկրի առաջին նախագահ Հաբիբ Բուրգիբան (1903 - 2000):
Այդ ժամանակվանից ի վեր հուլիսի 25-ը երկրի պատմության մեջ ունի խորհրդանշական նշանակություն:Թունիսի մայրաքաղաքի բոլոր փողոցները բուն տոնից շատ առաջ զարդարվել են երկրի ազգային դրոշի գույներով: Սպասվում Է, որ երկրի նախագահ Բեժի Քայիդ Էս Սեբսին հանրապետության քաղաքացիներին կդիմի հանդիսավոր ուղերձով:
Ամբողջ երկրում պլանավորված են հանրահավաքներ եւ ցույցեր՝ դուստուրյան շարժման վետերանների մասնակցությամբ, շարժում, որը Թունիսը բերեց կառավարման հանրապետական ձեւի, կկայանան կլոր սեղաններ, որտեղ ականավոր քաղաքական գործիչները եւ տնտեսագետները կքննարկեն երկրի զարգացման հեռանկարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: