Գերմանիայի միգրացիոն համակարգը շատ խոցելի է. Die Welt
Международные новостиՎերջերս Գերմանիայի Անսբախ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական ակտն ի կատար ածող երիտասարդն արդեն իրագործել է բազմաթիվ իրավախախտումներ, որոնց պատճառով արտաքսման է ենթարկված եղել։
Ինչպես նշում է Die Welt-ը՝ Գերմանիայի միգրացիոն համակարգն այնքան սողանցքներ ունի, որ նույնիսկ հանցագործները դրանց միջոցով կարողանում են երկրում մնալ։ Համակարգի խոցելիության մասին վկայում են Անսբախ, Վյուրցբուրգ, Ռոյթլինգեն, Քյոլն և այլ քաղաքներում իրագործված ահաբեկչական ակտերը, կողոպուտներն ու բռնաբարությունները։
Աղբյուրը մանրամասնում է, որ օրենքը նախատեսում է օտարերկյա հանցագործների արտաքսումն այն դեպքում, եթե նրանք դատավարության արդյունքում ազատազրկման են դատապարտվել, սակայն օրենքը վերաբերում է միայն երկու հանցագործությունների՝ սպանության և բռնաբարության։
Նշվում է, որ իրականում արտաքսման ենթակա ներգաղթյալների մեծամասնությունը մնում է Գերմանիայում, ինչը ստեղծված իրավիճակում ամենամեծ խնդիրն է հանդիսանում։