Թուրքիայում կրկնակի հետաքննության կանցկացվի ռուսական Սու-24-ի խոցելու գործով
Международные новостиՌուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի հարձակման գործը, որի հետևանքով ռուս օդաչու էր զոհվել, կրկնակի հետաքննության կենթարկվի Թուրքիայում: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռոսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը:
«Կարծում եմ, որ ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպը կրկնակի հետաքննության կենթարկվի»,-ասել է թուրք նախարարը:
Վերջինս նշել է նաև, որ կրկնակի հետաքննությունը կարող է վերաբերել նաև Ուլուդերեում Թուրքիայի իրականացրած ավիահարվածներին, որի հետևանքով 2011-ին 34 խաղաղ քուրդ բնակիչ էր զոհվել:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հաղորդում էին տարածել, որ օդաչուն ինքն է որոշում կայացրել խոցել ռուսական Սու-24-ը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 24-ին, որից հետո հարաբերությունները երկու երկրի միջև զգալիորեն վատթարացել էին: