Չինաստանում փոթորկի նախազգուշացում է տրվել Նիդա թայֆունի պատճառով
Международные новостиՉինաստանի պետական օդերևութաբանական կենտրոնը փոթորիկի նախազգուշացում է հայտարարել` պայմանավորված «Նիդա» թայֆունի մոտեցմամբ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով չինական լրատվամիջոցը, թայֆունը, որը կիրակի առավոտյան գրանցվել էր Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից 380 կմ հեռավորությամբ, Չինաստանի Գուանդուն նահանգին կհասնի երեքշաբթի ցերեկը:
Ներկա պահին թայֆունը շարժվում է 28 մետր/վայրկյան առավելագույն արագությամբ, սակայն, չինացի օդերևութաբանների կանխատեսումներով, թայֆունի արագությունը կարող է հասնել 38-45 մետր/վայրկյանի, երբ այն մոտենա Գուանդուն նահանգին:
Օդերևութաբանական կենտրոնը նախազգուշացնում է հորդառատ անձրևների, ուժեղ քամու հավանականության մասին Գուանդուն, Ֆուցզյան, Հայնան նահանգներում և Գուանսի-Չժուան ինքնավար շրջանում: