Չինաստանում ոստիկանները մոտ 400 սիամական կոկորդիլոսի ձագ են առգրավել
Международные новостиՉինաստանի սահմանային ոստիկանությունը առգրավել է սիամական կոկորդիլոսի 399 ձագի, որոնք պաշտպանվող և վտանգի տակ գտնվող կենդանատեսակ են հանդիսանում հարավային Չինաստանում:
Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով չինական պետական «Սինխուա» գործակալությունը, 25 սմ երկարություն ունեցող կոկորդիլոսներն ընդամենը 15 օրական են և ամենայն հավանականությամբ վաճառվում են Վիետնամում:
Ոստիկանության խոսքով` իրենք 3 անհանգիստ տղամարդու էին նկատել, որոնցից մեկին հաջողվել է ձերբակալել, մյուս երկուսը փախուստի են դիմել:
Սիամական կոկորդիլոսի կաշին օգտագործվում է պայուսակներ և այլ կաշվե շքեղ իրեր պատրաստելու համար: