Բրյուսելի ահաբեկչություններից հետո ավելի քան 500 ոստիկաններ հոգեբանների են դիմել
Международные новостиԲելգիայի իրավապահ մարմինների շուրջ 520 աշխատակիցներ այս տարվա մարտի ահաբեկչություններից հետո հոգեբանական աջակցության կենտրոններ են դիմել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով EFE գործակալությունը:
«Խոսքն առաջին հերթին այն ստորաբաժանումներից ստացված հայտերի մասին է, որոնց ծառայողներն աշխատել են օդանավակայանում եւ մետրոյի Մալբեկ կայարանում»,- ասել է Բելգիայի ՆԳ նախարար Յան Յամբոնը:
Ողբերգությունից ավելի քան 4 ամիս անց իրավապահները շարունակում են հոգեբանական օգնության համար դիմել:
Մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհ է դարձել 32 մարդ: