Լիտվայում մեկնարկում են «Հրե ամպրոպ» զորավարժությունները
Международные новостиԼիտվայում մեկնարկում են «Հրե ամպրոպ» զորավարժությունները: Դրանց մասնակցելու են մոտ 1.1 հազար զինվորականներ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից՝ Լիտվայից, Լատվիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, ԱՄՆ-ից, նաեւ ականանետման մասնագետներ Ուկրաինայից, հայտնում է Delfi պորտալը:
Զորավարժությունների ընթացքում փորձարկվելու են Գերմանիայում ձեռք բերված PzH 2000 նոր ինքնագնա հաուբիցները: Գերմանիայից գնված առաջին հաուբիցները Լիտվան ստացել է հունիսի վերջին: Ըստ 2015-ին ստորագրված պայմանագրի, Լիտվան Գերմանիայի զինված ուժերից ձեռք է բերում 16 PzH 2000 հաուբիցներ, M 577 V 2 26 զրահապատ հրամանատարային մեքենաներ ու BPZ 2 վեց տարհանող տանկեր: Ամբողջ տեխնիկայի ու դրա արդիականացման համար Լիտվան գրեթե 60 մլն եվրո է վճարելու: Ծրագրվում է, որ բոլոր հաուբիցները Լիտվա կհասնեն մինչեւ 2019-ը: