Ավակովը Թրամփին «վտանգավոր մարգինալ» է համարում
Международные новостиՈւկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին Ուկրաինայի համար վտանգավոր է համարում: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում՝ մեեկնաբանելով Թրամփի հայտարարությունը, որն ամբողջությամբ կրկնում է Կրեմլի հայտարարություններն այն մասին, որ ղրիմի բնակիչները իբր օրինականորեն քվեարկել են Ռուսաստանին միանալու օգտին, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի անամոթ հայտարարությունը Ղրիմը ռուսական ճանաչելու հնարավորության մասին վտանգավոր մարգինալի կանխատեսում է եւ վտանգավոր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ԱՄՆ-ի համար: Պուտինի բռնապետությունը խրախուսող մարգինալը չի կարող ԱՄՆ-ում եւ աշխարհում ժողովրդավարական ազատությունների երաշխավոր լինել»,- ասել է Ավակովը: