Իրանի կապի նախարարն Ադրբեջանում կնախապատրաստի Ռուհանիի առաջիկա այցը
Международные новостиԱդրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան: Ավելի վաղ Վաեզին այցելել էր Մոսկվա:
Վաեզին, ով Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, երկուշաբթի հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց հետ և կքննարկի օգոստոսին ծրագրված Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Բաքու այցելության հետ կապված հարցեր:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ը հայտնել էր, որ օգոստոսի 8-ին Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ կողմերը կքննարկեն «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը, Կասպիցի կարգավիճակը: