ԵՄ կողմից վիզային ռեժիմի ժամկետի վերացումը կախված է Թուրքիայից. Եվրոպական հանձնաժողով
Международные новостиՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման ժամկետները կախված են Թուրքիայի կողմից մնացյալ բոլոր պայմանները կատարելուց և դրանից հետո Եվրոպական խորհրդարանի ու ԵՄ Խորհրդի կայացրած որոշումներից:
Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ ԵՄ-ն պետք է վիզային ռեժիմը վերացնի մինչև հոկտեմբերի կեսեր:
«Ինչ վերաբերում է վիզային պլանի ազատականացման պայմանների կատարմանը, ապա Եվրոպական հանձնաժողովը շարունակում է Թուրքիայի իշխանությունների ցուցաբերել աջակցություն և փորձագիտական խորհրդակցություն՝ արագացնելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրագործումը:
Թուրքիան պարտավորություններ է ստանձնել՝ կատարելու համար մնացյալ պայմանները, որպեսզի ԵՄ-ն կարողանա վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը:
Վիզային ռեժիմի վերացման վերջնական ժամկետները կախված կլինեն մնացյալ պայմանների իրագործումից և նրանից, թե օրենսդրական գործընթացի մասնակիցները կընդունե՞ն որոշում»,- ասել է նա: