Լրատվամիջոց. Անկարան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին
Международные новостиԲեռլինում Թուրքիայի դեսպան Ավնի Կարսլըօղլուին հետ են կանչել հայրենիք խորհրդակցությունների համար, հայտնում է «Սեզջու» թերթը:
Այս որոշումը երկրի ԱԳՆ-ն կապակցել է Քյոլն քաղաքում կատարված միջադեպի հետ, որտեղ նախորդ կիրակի հանրահավաք է անցել՝ Թուրքիայում պետհեղաշրջման փորձից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցություն հայտնելու համար: Հանրահավաքին մասնակցել է 40 հազար մարդ, գերազանցաբար թուրքական ծագում ունեցող:
Ակցիայի ընթացքում կազմակերպիչները ծրագրում էին Էրդողանի ուղերձով ուղիղ միացում ապահովել ու համապատասխան հարցում են արել Գերմանիայի իշխանություններին: Սակայն Գերմանիայի Դաշնային սահմանադրական դաատարանը հանրահավաքից մեկ օր առաջ ակտիվիստներին արգելել էր նման հեռարձակումներ կազմակերպել:
Թուրքիայի ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանել Գերմանիայում երկրի դեսպանին հետ կանչելը: