Վրաստանի պաշտպանության նախարար է նշանակվել Լեւոն Իզորիան
Международные новостиՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է նոր պաշտպանության նախարարին ու հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետննախարարին:
Վարչապետն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Լեվոն Իզորիան, որը մինչեւ հիմա աշխատում էր Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում, իսկ դրանից առաջ՝ ներքին գործերի փոխնախարար էր: Հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության գործերով պետնախարար է նշանակվել Կեթեւան Ցիխելաշվիլին, որը մինչ այդ զբաղեցնում էր պետնախարարի տեղակալի պաշտոնը, հայտնում է «Վրաստան օնլայնը»: