ԱՄՆ-ն Լիբիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ հարվածներ է հասցրել
Международные новостиԱՄՆ-ի զինվորականները ավիահարվածներ են հասցրել Լիբիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերի ուղղությամբ: Պենտագոնում հայտնել են, որ նախկինում նման խնդրանքով ամերիկյան հրամանատարությանը դիմել է լիբիական կառավարությունը:
Հարվածների թիրախը դարձել է Սիրթ նավահանգիստը, որտեղ կենտրոնացած են ԻՊ-ի ուժերը,- փոխանցում է BBC-ն:
Սիրթը երկրի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքն է, որը համարվում էր ԻՊ-ի առավել կարևոր կետերից մեկը Իրաքի և Սիրիայի սահմաններից դուրս:
Լիբիայի վարչապետ Ֆայեզ Սարաջը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ գրոհայինները ծանր կորուստներ են կրել: