Դինքի գործով լրագրող է ձերբակալվել
Международные новостиՍտամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում ձերբակալվել է լրագրող Էրջան Գյունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գյունն ավելի վաղ ձերբակալվել էր Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո` գյուլենականների հետ կապ ունենալու կասկածանքով: Ավելի ուշ, սակայն, նա ազատ էր արձակվել երկրի տարածքը չլքելու պայմանով:
Գյունի ձերբակալությամբ Դինքի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 27-ի:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգիխմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկությանդատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Դինքիսպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանումմասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ են ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձրպաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբդատական գործեր հարուցելու կապակցությամբ: