Հնդկաստանը հրթիռներ կտեղակայի Չինաստանի հետ սահմանին
Международные новостиՀնդկաստանի կառավարությունն աջակցում է Չինաստանի սահմանին մոտ՝ երկրի հյուսիս-արեւելքում «Բրամոս» թեւավոր հրթիռների գնդի տեղակայմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վարչապետ Նարենդրի Մոդիի ղեկավարությամբ կառավարության անվտանգության հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել համարյա 650 մլն դոլար արժողության մոտ 100 հրթիռների գնումը: Դա կլինի «Բրամոս» հրթիռների չորրորդ գունդը, որը կընդունվի Հնդկաստանի բանակի սպառազինություն: Հրթիռներից բացի, կգնվեն 5 ինքնավար շարժական մեկնարկային սարքավորումներ եւ շարժական հրամանատարական կետ, նաեւ այլ սարքավորումներ:
Գունդը կտեղակայվի Արունաչալ-Փրադեշ լեռնային նահանգում. Այստեղ Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ տարածքային վեճ կա, իսկ պետություններին միմյանցից բաժանում է փաստացի վերահսկման գիծը: Մինչ օրս երկրները համաձայության չեն եկել սահմանի բաժանման հարցում: