Օլանդը դեմ է մզկիթների պետական ֆինանսավորման գաղափարին
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել երկրի մզկիթների պետական ֆինանսավորման գաղափարի դեմ՝ նշելով երկրի աշխարհիկ կառուցվածքը, փոխանցում է RNS-ը:
«Անհնար է, որ պետությունն ինչ-որ ձեւով ֆինանսավորի ինչ-որ կրոնական պաշտամունք»,- Օլանդի խոսքերն է մեջբերել Le Point պարբերականը: Ըստ որում, ինչպես նշել է BFM-ը, պետության ղեկավարը դեմ չէ դրամահավաքության կամ վճարման գաղափարին, եթե այն մասնավոր բնույթ կրի:
Դրանից բացի, Օլանդը կողմ է, որպեսզի 2005-ից գոյություն ունեցող Ֆրանսիայի իսլամի հիմնադրամը ստանձնի մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:
Նախկինում վարչապետ Մանուել Վալսն առաջարկել էր մտածել մզկիթների շինարարության «պետական ֆինանսավորման ինչ-որ ձեւ» գտնելու մասին:
Ֆրանսիայում, որտեղ ապրում է ԵՄ մուսուլմանական ամենախոշոր համայնքը, մզկիթների ֆինանսավորման շուրջ բանավեճը ծագել է երկրում իրագործված ահաբեկչությունների շարքի ֆոնին, այդ թվում Ռուանի եկեղեցու: Այդ ոլորտում փոփոխությունների կողմնակիցները նշում են ծայրահեղական հոսանքների ֆինանսավորմանը հակազդելու անհրաժեշտությունը: