ԵՄ-ն զորակցում է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի՝ միջսիրիական բանակցությունների վերագործարկման ջանքերին, Մոգերինի
Международные новостиԵվրամիությունը պաշտպանում է Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ջանքերը, որոնք նպատակամղված են միջսիրիական բանակցությունների վերագործարկմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի եւ մարդասիրական օգնության հարցերով եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսի հայտարարության մեջ, որը տարածվել է Բրյուսելում:
«Սիրիայի իրադրությունը վատանում է, եւ ԵՄ-ն՝ որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի ակտիվ անդամ, պաշտպանում է միջսիրիական բանակցությունների վերագործարկման համար պայմաններ ստեղծելու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի աշխատանքը»,- նշվում է դրանում:
Փաստաթղթում ասված է, որ «ԵՄ-ն միանում է ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի եւ սիրիական կողմերի տվյալների վրա հիմնված քաղաքական անցման համար առաջարկություն նախապատարստելու ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի՝ ՄԱԿ-ին ուղղված կոչին»: «Այդ առաջարկը պետք է մեկնակետ դառնա ապագա ուղղակի բանակցությունների համար՝ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի միջնորդությամբ, որը վայելում է մեր լիակատար աջակցությունը»,- ընդգծել են հայտարարության հեղինակները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: