Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է ուղարկել բջջային կապի համակարգի առաջին արբանյակը
Международные новостиՉինաստանը հաջողությամբ ուղեծիր է ուղարկել բջջային կապի համակարգի առաջին արբանյակը: Tiantong-01 սարքն արձակել են Long March-3B հրթիռից, երկրի հարավ-արեւմտյան Սիչան տիեզերակայանից:
Սա առաջին արբանյակն է հանրապետությունում ստեղծվող ազգային հեռահաղորդակցական համակարգի շրջանակում:
Սինխուա գործակալության փոխանցմամբ՝ այն Չինաստանի տիեզերական տեղեկատվական ենթակառուցվածքներում առանցքային օղակ է: Համակարգի աշխատանքն ապահովելու համար գեոստացիոնար ուղեծիր եւս մի քանի արբանյակ կարձակվի:
Ըստ RuNews24-ի՝ Tiantong-01 սարքը մշակել է Չինական տիեզերական տեխնիկայի ակադեմիան: