ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանը չի փոխել իր դիրքորոշումը
Международные новостиԻրանի նախագահ Հասան Ռուհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Իրանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում և ամբողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման օգտին՝ գրում է trend.az-ը:
«Մենք տեղեկացված ենք ներկա իրավիճակի մասին: Իրանը հավատում է, որ տարածաշրջանում կվերականգնվի խաղաղութունը և կայունությունը. հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Տարածաշրջանի տարատեսակ հարցերը պետք է իրենց լուծումը գտնեն խաղաղության և կայունության ճանապարհով: Իրանը՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի հարևան, միշտ էլ ջանք է գործադրել այդ խնդրի լուծման համար: Իրանի դիրքորոշումը այդ հարցում անփոփոխ է»,- ասել է Ռուհանին:
Հիշեցնենք, որ այսօր Իրանի նախագահ Հասան Ռուհանին եռօրյա այցով ժամանել է Բաքու: