Ռուսաստանի համար մինչեւ 2025 թվականը ժողովրդագրական աղետ են կանխատեսում
Международные новостиՌուսաստանին 2025 թվականին ժողովրդագրական ավելի խորը փոս է սպասում, քան 1990-ական թվականներին: Նման կարծիք է հայտնել Ժողովրդագրության, միգրացիայի եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտի դիտորդական խորհրդի նախագահ Յուրի Կրուպնովը, հայտնում է «Իզվեստիան»:
Փորձագետի խոսքով, «այսօր բոլոր կողմերից քաջալերող ելույթներ են լսվում ժողովրդագրական աճի մասին, բայց դա ընդամենը ժամանակավոր վերելք է, 1980-ականներից մեզ ուղարկված բարի «ողջույն»»: Իրականում մինչեւ 2025 թվականը կնվազի վերարտադրողական տարիքի կանանց թիվը, ինչի հետեւանքով նորածինների թիվը 2012-ի համեմատ կնվազի առնվազն 40 տոկոսով, կարծում է նա: Միաժամանակ տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կկրճատվի 10 մլն մարդով:
«Եթե հույսը դնենք միգրացիայի վրա եւ ժողովրդագրական հեղափոխություն չկազմակերպենք, մինչեւ հարյուրամյակի վերջ լավագույն դեպքում մեր կեսը կմնա», — հայտնել է Կրուպնովը: Մասնագետը նշում է, որ անհրաժեշտ է երկրում «լայնածավալ միգրացիոն բարեփոխում եւ ընդհանուր առմամբ` պետական քաղաքականության արմատական փոփոխություն իրականացնել», ինչպես նաեւ 20 տարում հասնել բազմանդամ ընտանիքների թվի ավելացմանը 7-ից մինչեւ 50 տոկոսով: