ԻՊ-ի զինյալներն սկսել են Մոսուլից դուրս բերել համակարգիչներն ու փաստաթղթերը
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն սկսել են իրենց կողմից վերահսկվող Մոսուլ քաղաքից Իրաքի Նինվեի նահանգ տսղափոխել համակարգիչներն ու փաստաթղթերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Shafaq News գործակալությանը հայտնել Է Մոսուլում իրազեկ մի աղբյուր:
Աղբյուրի տվյալներով՝ զինյալները Մոսուլից Սիրիայի Ռաքա քաղաք են տեղափոխել համակարգիչներ եւ զինյալների ու խմբավորման կողմից ահաբեկչական գործողությունների կատարման պլանների մասին տվյալներ պարունակող թղթապանակները: Նա հավելել Է, որ խմբավորումը նաեւ փոխել Է Մոսուլում իր մի քանի շտաբների գտնվելու վայրը այն բանից հետո, երբ Իրաքի եւ միջազգային կոալիցիայի օդուժը ոչնչացրեց խմբավորման աչքի ընկնող հրամանատարներին:
Մոսուլն Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն Է, նրա բնակչությունը գերազանցում Է 500 հազարը: 2014 թվականի ամառվանից քաղաքը, որը ԻՊ-ի զինյալներն իրենց մայրաքաղաքն են համարում Իրաքում, գտնվում Է նրանց հսկողության ներքո: Մոսուլի ազատագրման գործողությունն իրականացնում են քրդական փեշմերգայի (Իրաքյան Քրդստանի զինված ուժերը) ջոկատները, իրաքյան բանակը եւ «Ալ Հաշդ աշ Շաաբի» շիաներից բաղկացած ջոկատները: Զինվորականները շարունակում են պատրաստվել քաղաքի վրա հարձակմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: