Պուտինը Էրդողանի այցը ՌԴ գնահատել Է որպես երկխոսությունը վերականգնելու ցանկություն
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան խոսում Է հանուն երկու երկրների շահերի երկխոսությունը վերականգնելու ցանկության մախջֆ» տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ձեր այսօրվա այցը, չնայած Թուրքիայի ներքաղաքական շատ բարդ իրադրությանը, խոսում Է այն մասին, որ մենք բոլորս ցանկանում ենք վերականգնել մեր երկխոսությունը, վերականգնել հարաբերությունները հանուն Թուրքիայի եւ Ռուսաստանի ժողովուրդների շահերի»,-ասել Է նա Թուրքիայի իր պաշտոնակցի հետ կայացած հանդիպմանը:
ՌԴ նախագահը Էրդողանին առաջարկել Է քննարկել տնտեսական կապերի վերականգնումը եւ ահաբեկչության դեմ պայքարը:
Իր հերթին Էրդողանը հույս Է հայտնել, որ Մոսկվան եւ Անկարան քայլեր կձեռնարկեն երկու պետությունների միջեւ համագործակցությունն ընդլայնելու համար:
Պուտինի խոսքով՝ նախորդ տարիներին Մոսկվայի ու Անկարայի միջեւ հարաբերությունների մակարդակն ու բնույթը հասել են «աննախադեպ բարձր մակարդակի»: «Սակայն հայտնի ողբերգությունից հետո, որի հետեւանքով անցյալ տարվա նոյեմբերին զոհվեց մեր զինծառայողը, դրանք գլորվեցին շատ ցածր մակարդակ»,-ասել Է նա:
Սպասվում Է, որ այսօրվա հանդիպմանը, որն Էրդողանը պատմական Է որակել, նախագահները կքննարկեն երկկողմ համագործակցության բոլոր հանգուցային ուղղությունների վերականգնման հնարավորությունները՝ Էներգետիկայից եւ պարենամթերքի մատակարարումներից մինչեւ զբոսաշրջություն եւ ՌԴ-ում թուրքական շինարարական ընկերությունների նկատմամբ սահմանափակումների վերացում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: