Հալեպում օրական 3 ժամով հրադադար կսահմանվի
Международные новостиՍիրիական Հալեպ քաղաքում հումանիտար շարասյուների անցնելու պահին` սկսած օգոստոսի 11-ից, յուրաքանչյուր օր 3 ժամով կդադարեն բոլոր ռազմական գործողությունները, փոխանցում է Deutsche Welle-ն:
«Շարասյուների` դեպի Հալեպի ներս անցնելու ամբողջական անվտանգության երաշխավորման համար օգոստոսի 11-ից տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ը կսահմանվեն հումանիտար «պատուհաններ», որոնց ընթացքում կդադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները, ավիացիայի և հրետանու հարվածները»,- հայտնել է ՌԴ ԶՈւ-ի Գերագույն շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
Նրա խոսքով, Խանդրաթ բնակելի կետի շրջանում ստեղծվել է հավաքակետ և Հալեպի բնակիչների համար հումանիտար բեռների շարասյուների ձևավորում: Դա արված է նրա համար, որ բոլոր հետաքրքրված կազմակերպությունները հնարավորություն ունենան ուղարկել իրենց հումանիտար օգնությունը խաղաղ բնակիչներին:
Ռուս զինվորականները պատրաստ են սիրիական իշխանությունների հետ համատեղ ապահովել բեռների անվտանգ տեղափոխումը Հալեպ, նշել է պաշտոնյան: