Քրդական հարցում Թուրքիայի եւ ՌԴ-ի դիրքորոշումները տարբերվում են. դեսպան
Международные новостиՌուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել է, որ քրդական հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի տարաձայնությունները պահպանվում են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նրա խոսքով` այդ թեման քննարկվել է Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ:
«Մենք այդ մասին խոսել ենք օգոստոսի 9-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ եւ խոսելու ենք հետագայում եւս», -ասել է դեսպանը «Ռոսիա սեգոդնյա» կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսում:
«Կարող ենք ասել, որ այդ հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները տարբերվում են», -հավելել է թուրք դիվանագետը, եւ ընդգծել. «Բայց ես չեմ կարծում, որ քրդական հարցում մեր դիրքորոշումները պետք է ընկալել որպես ամբողջապես հակադիր»: