Չինաստանում ավելի քան 20 մարդու կյանք խլած պայթյունը տեղի է ունեցել էլեկտրակայանում
Международные новостиՉինաստանի Հուբեյ նահանգի Դանյան քաղաքի էլեկտրակայանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, ևս 5 մարդ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում են «Սինհուա» և China News գործակալությունները:
Ավելի վաղ CCTV հեռուստաալիքը հայտնում էր, որ պայթյունը տեղի է ունեցել քիմիական գործարանում:
«Սինհուայի» և China News-ի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել էլեկտրակայանի բարձր ճնշման շոգեմուղում: 5 տուժածներից 3-ի վճակը ծանր է: Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները, իշխանության ներկայացուցիչներ: