Էրդողանը խոստացել է իր վրա վերցնել «Թուրքական հոսք»-ի շինարարություն ծախսերի կեսը
Международные новостиՍանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիրն Պուտինի հետ անձնական հանդիպումից հետո թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է կիսել «Գազպրոմ» ընկերության հետ «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային մասի շինարարության ծախսերը: Այս մասին նա հայտնել է լրագրողներին ռուս առաջնորդի հետ բանակցություններից հետո, փոխանցում է Haberturk-ը:
«Մենք հայտնել ենք ռուսական կողմին, որ ոչ մի խնդիր «Թուրքական հոսք» նախագծի հետ չկա: Միակ բանն այն է, որ մենք առաջարկել ենք կիսել գազատարի այն մասի շինարարության ծախսերը, որը կլինի մեր տարածքում»,- բացատրել է Թուրքիայի նախագահը:
Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել էր այն մասին, որ Մոսկվան և Անկարան կարող են ստորագրել լրացուցիչ համաձայնագրեր «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերաբերյալ: