Թրամփը կրկին Ռուսաստանի հետ փոխըմբռնման հասնելու կոչ է արել
Международные новостиԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների համար անհրաժեշտություն է Ռուսաստանի հետ փոխըմբռնման հասնելը:
«Նա (ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման – խմբ.) ասում է, որ ես բարեկամ կլինեմ Պուտինին: Առաջին հերթին դա հրաշալի կլիներ: Ես չեմ ճանաչում Պուտինին, եւ դա ինձ քիչ է մտահոգում: Բայց կարծում եմ, որ հրաշալի կլիներ, եթե ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ փոխըմբռնման հասներ, ինչը տեղի չի ունենում հիմա»,- ասել է Թրամփը CNBC-ի հետ հարցազրույցում:
Ըստ որում՝ նա Օբամային մեղադրել է, որ «նրա օրոք են խլել Ղրիմը»: