Լավրովը գործընկերներին կոչ է արել Կիեւին հեռու պահել բացասական հետեւանքներով քայլերից
Международные новостиՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Ժան Մարկ Էյրոյի հետ եւ քննարկել Ղրիմում ստեղծված արտակարգ դրությունը, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
«Ռուսական կողմն ընդգծել է, որ Ղրիմում տեղի ունեցածը պետք է միջազգային գործընկերներին դրդի ավելի աշխուժորեն ազդել Ուկրաինայի ղեկավարության վրա, եւ հեռու պահել Կիեւին քայլերից, որոնք կարող են ամենաբացասական հետեւանքներն ունենալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ Ղրիմում ահաբեկչություն է կանխել, որը նախաձեռնել էր Ուկրաինայի հետախուզությունը: