ԱՄՆ արդարադատության նախարարության փորձագետները Գյուլենի հարցով Թուրքիա կժամանեն օգոստոսի 22-ին
Международные новостиԹուրքական Internet Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն առաջին քայլն է անում իր մոտ բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար:
Հաղորդվում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը տվյալ գործով նշանակել է 4 մասնագետի, որոնք Թուրքիա կժամանեն օգոստոսի 22-ին: Այդ մասին Յոզգաթում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
«Գյուլենի հարցում ԱՄՆ-ի կայացնելիք որոշումը կլինի քաղաքական:
Արտահանձնման մասին որոշումն էլ է քաղաքական որոշում, չարտահանձնման մասին որոշումն էլ: Սա միայն իրավական գործընթաց չէ»,- ասել է նա: