Իրաքցի զինվորականները Մոսուլի մոտակայքում 4 բնակավայր են ազատագրել ԻՊ-ի ահաբեկիչներից
Международные новостиԻրաքցի զինծառայողները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են 4 ոչ մեծ բնակավայր Նայնավա նահանգում, փոխանցում է Интерфакс-ը:
Խոսքը գյուղերի մասին է, որոնք տեղակայված են ահաբեկիչների կողմից վերահսկվող Մոսուլ քաղաքից 50 կմ դեպի հարավ: Մարտերի ընթացքում չեզոքացվել է 57 ահաբեկիչ:
Բնակավայրերի ազատագրման գործողությունն անցկացվել է օդից հատկացվող աջակցությամբ, որն ապահովել են ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ինքնաթիռները: Նրանք ավելի քան 30 ավիահարված են հասցրել:
Մոսուլ քաղաքը 2014թ. հունիսից գտնվում է ահաբեկիչների հսկողության ներքո: Իրաքցի զինվորականներն այժմ ձգտում են հասնել այդ քաղաքի ծայրամասին, որպեսզի հետո անցնեն գրոհի: