Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված Զիկա վիրուսի համաճարակի հետ
Международные новостиԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել Պուերտո Ռիկոյում՝ Զիկա վիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտարարել են առողջապահության նախարարությունից,- գրում է svoboda.org-ը:
Ներկայումս Պուերտո Ռիկոյում հաշվվում է Զիկա վիրուսով ավելի քան 10 հազար վարակված մարդ, որոնց մեծ մասը հղի կանայք են: Նշվում է, որ փաստացի դեպքերի քանակը կարող է ավելի շատ լինել, քանի որ վիրուսով վարակումն առավել հաճախ ընթանում է առանց ախտանիշների: Բժիշկները վախենում են, որ տարեվերջին Պուերտո Ռիկոյում Զիկա վիրուսով կարող է վարակվել բնակչության քառորդ մասը:
Զիկան տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով: Վիրուսով վարակումն առավել հաճախ ընթանում է առանց ախտանիշների, այն հատկապես վտանգավոր է կանանց համար, քանի որ կարող է երեխայի միկրոցեֆալիա առաջացնել հղիության դեպքում: