Բեռլինում 20-րդ անգամ ի աջակցություն մարիխուանայի օրինականացման քայլերթ է անցկացվել
Международные новостиԲեռլինի կենտրոնում ի աջակցություն մարիխուանայի օրինականացման ամենամյա քայլերթին ավելի քան 4 հազար մարդ է մասնակցել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով DPA-ը:
Ցուցարարները երթի կարգախոսով՝ «Օրինականացումն օդից է կախված» գրությամբ պաստառներ են տարել: Նրանց ձեռքերին եղել են նաեւ «Այո՛ ասա կանեփին», «Մարիխուանան իմ դեղն է» եւ «Մարիխուանա ծխելն ազատ լինել է» գրությամբ պաստառներ:
Ի աջակցություն մարիխուանայի օրինականացման քայլերթը Գերմանիայի մայրաքաղաքում անցկացվում է 1997 թվականից: