Ֆիդել Կաստրոն իր 90-ամյակի օրը հիշել է երիտասարդությունը և քննադատել Օբամային
Международные новостиԿուբացի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն իր 90-ամյակի օրը շնորհակալություն է հայտնել երկրի բնակիչներին շնորհավորանքների համար և քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Նրա նամակը հրապարակվել է կուբական ԶԼՄ-ներում, փոխանցում է РИА Новости-ն:
Անդրադառնալով իր մանկությանը և պատանեկությանը` Կաստրոն հիշել է «ԱՄՆ-ի բազմաթիվ փորձերը, որը ցանկացել է չեզոքացնել իրեն». նշում է աղբյուրը` հավելելով, որ ըստ կուբայական լրտեսության տվյալների, նման փորձերը եղել են մոտ 600-ը:
«Ես գրեթե ծիծաղում էի ԱՄՆ նախագահների մաքիավելական պլանների վրա»,- գրել է Կաստրոն:
Նա դատապարտել է կուբացիներին ուղղված Օբամայի կոչերը` «նայել ապագային», որը ամերիկացի նախագահը հնչեցրել է մարտին Կուբա կատարած այցի ընթացքում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Օբամայի այցից մեկ շաբաթ անց Կաստրոն կոչ է արել ամերիկացի նախագահին «կրկին կարդալ Կուբայի պատմությունը» և հայտարարել է, որ երկրին պետք չեն նվերներ կայսրությունից:
Կաստրոն անդրադարձել է նաև Օբամայի` Ճապոնիա կատարած այցին և նշել, որ ԱՄՆ նախագահը չի կարողացել ներողություն խնդրել 1945-ին Հիրոսիմա քաղաքի վրա ատոմային ռումբ գցելու համար: Կաստրոն քննադատել է նաև Նագասակի քաղաքի վրա ռումբ նետելը: