Մենք Գերմանիայի հետ հարաբերություններին հատկացնում են առաջնահերթ ուշադրություն.Լավրով
Международные новостиԳերմանիայի հետ հարաբերություններն ապրում են ոչ ամենահեշտ ժամանակները, սակայն ոչ Ռուսաստանի մեղքով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սվերդլովսկի երկրամասի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է TASS-ը:
«Մենք Գերմանիայի հետ հարաբերություններին հատկացնում են առաջնահերթ ուշադրություն, և մեր մեղքով չէ, որ դրանք ապրում են ոչ հասարակ ժամանակաշրջան: Սակայն վստահ եմ, որ վաղը պլանավորված ռուս-գերմանական Ամառային դպրոցի բացումը Ուրալյան դաշնային համալսարանի հիմքի վրա՝ այդպիսի միջոցառումները պատասխանում են այն հարցին, թե ինչպես հետագայում զարգացնել Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները»: Նա ավելացրել է, որ Գերմանիայի որտգործնախարար Ֆանկ-Վալտեր Շտայնմայերը, իր կարծիքով, ճիշտ է հասկանում այդպիսի կապերի կարևորությունը:
Օգոստոսի 15-ին Սերգեյ Լավրովը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ կմասնակցի ռուս-գերմանական Ամառային դպրոցի բացմանը: Ապա նախարարները առանձին բանակցություններ կանցկացնեն, որոնց գլխավոր թեմաները կինեն Սիրիան և Ուկրաինան: