Դամասկոսի արվարձանից վիրահատության համար տարհանել են սիամական երկվորյակների
Международные новостиԴամասկոսի արվարձանից տարհանել են սիամական երկվորյակների՝ վիրահատության համար: Այս մասին հայտնում է Independent-ը: Մոազ եւ Նավազ երկվորյակները ծնվել են հուլիսի 23-ին Ղուտա արվարձանում, որտեղ կատաղի մարտեր են ընթանում:
Ամերիկա-սիրական բժշկական միության անունից գրված նամակում բժիշկ Մոհամմեդ Քաթուբը հայտնել է, որ հիվանդանոցը 4 տարվա շրջափակումից հետո անհրաժեշտ պարագաների պակաս ունի: Վիրահատությունը հնարավոր դարձնելու համար նա խնդրել է անհապաղ տարհանել երկվորյակներին եւ նրանց մորը:
ԱՀԿ-ի եւ Սիրիայի Կարմիր մահիկի միջնորդությամբ տարհանումը տեղի է ունեցել: Նրանց տեղափոխել են Ասադի վերահսկողության տակ գտնվող Դամասկոսի տարածք: