Նիգերիայի իշխանությունները կապվել են «Բոկո Հարամի» հետ աղջիկների մասնակցությամբ տեսանյութի հայտնվելուց հետո
Международные новостиՆիգերիայի իշխանությունները հայտարարել են, որ անում են հնարավոր ամեն բան Չիբոկ քաղաքից առեւանգած աղջիկներին ազատելու համար, որոնց պատանդ են պահում «Բոկո Հարամի» գրոհայինները: Այս մասին հայտնում է նիգերիական Today պարբերականը:
Երկրի մշակույթի եւ հաղորդակցության նախարար Ալբհաջի Լաի Մուհամմեդը հայտնել է, որ Նիգերիայի իշխանությունները կապ են հաստատել նրանց հետ, ովքեր մասնակցել են տեսանյութի նկարահանմանը:
Նրա խոսքով՝ Նիգերիայի իշխանությունները շատ զգույշ են վարվում, քանի որ «Բոկո Հարամի» ներսում պառակտումից հետո ամեն բան բարդացել է, բացի այդ իրենք փորձում են ապահովել աղջիկների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ «Բոկո Հարամի» գրոհայինները առեւանգած աղջիկներին պատկերող տեսանյութ էին հրապարակել, որում նրանցից մեկի գրկում երեխա կար, ինչը կարող է վկայել, որ դպրոցական աղջիկները սեռական բռնության են ենթարկվում: