Հարավային Կորեայի նախագահը հորդորել է ԿԺԴՀ-ին՝ դադարեցնել միջուկային մշակումները
Международные новостиՀարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն ճապոնական միլիտարիզմից կորեական ժողովրդի ազատագրման 71-րդ տարեդարձի առթիվ հորդորել Է ԿԺԴՀ-ին՝ «անհապաղ» հրաժարվել միջուկային ծրագրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կոչ եմ անում՝ անհապաղ դադարեցնել միջուկային եւ զանգվածային բնաջնջման այլ զենքերի մշակումները, հրաժարվել Կորեայի Հանրապետության դեմ ուղղված սպառնալիքներից ու սադրանքներից»,-նախագահի խոսքը մեջբերում Է «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը:
Պան Կին Հեն ելույթ Է ունեցել ազատագրման տարեդարձի առթիվ կայացած արարողությանը եւ հայտարարել, որ Սեուլին սպառնալու Փենյանի բոլոր փորձերը «երբեք հաջողության չեն հասնի»:
Անդրադառնալով ազգային վերամիավորման հարցին՝ Հարավային Կորեայի նախագահը հայտարարել Է, որ «միավորումը կընձեռի նոր հնարավորություններ, որոնք կբացառեն խտրականությունն ու անարդարությունը, եւ բոլոր կկարողանան ապրել երջանիկ՝ իրացնելով իրենց ներուժը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: