Պատերազմի սարսափներն այլեւս երբեք չպետք է կրկնվեն. Ճապոնիան նշում է կապիտուլյացիայի 71-րդ տարելիցը
Международные новостиԱրդի հասարակությունը պետք Է ջանքեր գործադրի, որպեսզի պատերազմի սասափներն այլես երբեք չկրկնվեն: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին այս մասին հայտարարել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի արարողությանը, որը կազմակ երպվել Էր Ճապոնիայի կապիտուլյացիայի 71-րդ տարելիցի առթիվ:
«Մենք չենք մոռանում նրանց, ովքեր զոհվել են հանուն խաղաղության եւ բարգավաճման, որոնք մենք այժմ ունենք: Պատերազմի սարսափները չպետք Է կրկնվեն»,- ասել Է նա:
Դրանից հետո հայտարարվել Է լռության րոպե պատերազմի զոհերի հիշատակին: Արարողության ժամանակ ելույթ Է ունեցել նաեւ Ճապոնիայի Ակիհիտո կայսրը, ով նշել Է, որ ամեն անգամ, երբ ինքը վերաիմաստավորում Է այն ժամանակը, «խորին ցավ» Է զգում՝ «մտածելով զոհվածների եւ նրանց ընտանիքների մասին, ում մերձավորները տվեցին իրենց կյանքը»:
1945 թվականի օգոստոսի 15-ին Ճապոնիայի Հիրոհիտո կայսրն ազգային ռադիոյով հանդես եկավ իր հպատակներին հղած ուղերձով, որում խոստովանեց, որ երկիրն այլեւս ի վիճակի չԷ շարունակել պատերազմը եւ հարկադրված Է ընդունել Պոտսդամի հռչակագիրն իր անվերապահ կապիտուլյացիայի մասին:
Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմում կորցրեց 3,1 միլիոն մարդ, այդ թվում՝ մոտավորապես 800 հազար մարդ, որոնք դարձան երկրի քաղաքների ամերիկյան ռմբակոծումների եւ Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային հարվածների զոհերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: