Սնոուդենը հերքել Է իր մահվան մասին լուրերը
Международные новостиԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը հերքել Է իր մահվան մասին արեւմտյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը:
Անցած շաբաթ արեւմտյան առանձին զանգվածային լրատվամիջոցներ գրել Էին, որ Սնոուդենն իբր մահացել Է Ռուսաստանում: Այդ ենթադրության առիթ Էին դարձել այն խորհրդավոր հաղորդագրությունները, որոնք Սնոուդենը թողել Էր Twitter միկրոբլոգների ցանցում:
«Իմ մահվան մասին հաղորդագրությունները խիստ չափազանցված են»,-օգոստոսի 15-ին գրել Է Սնոուդենը իր միկրոբլոգում: Հաղորդագրությանը կցված Է գրող Մարկ Տվենի լուսանկարը, որը 19-րդ դարում այդ սրամիտ ձեւակերպումն օգտագործել Էր իր հասցեին տարածված նմանօրինակ լուրերը հերքելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: