Ռուսական նավերի անձնակազմերը զորավարժություններ են սկսել Միջերկրական ծովում
Международные новостиՌԴ-ի հարվածային նավախումբը մարտավարական զորավարություններ Է սկսել Միջերկրական ծովի արեւելյան մասում, որոնց շրջանակներում կիրականացնի հրետանային եւ հրթիռային հրաձգություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Օգոստոսի տասնհինգին ռուսական հարվածային նավախումբը (ՆՀԽ) տակտիկական զորավարժություններ Է սկսել Միջերկրական ծովի արեւելյան մասում: Միջերկրածովյան վարժանքներն անցկացվում են Ռազմածովային նավատորմի մարտական պատրաստության պլանի հիման վրա»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ զորավարժությունների ընթացքում կստուգվի ահաբեկչական բնույթի ճգնաժամային իրավիճակները կարգավորելու նավատորմի ուժերի կարողությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: