Թուրքիայում չեղարկել են կապի նախարարությունը
Международные новостиԹուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է երկրում Կապի եւ հաղորդակցության նախարարությունը վերացվելու մասին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
«Կապի եւ հաղորդակցության նախարարությունը փակվել է, նրա լիազորությունները փոխանցվել են Տեղեկատվական եւ բարձ տեխնոլոգիաների վարչությանը», -լրագրողներին հայտնել է Քուրթուլմուշը:
Թուրքիայի կապի եւ հաղորդակցության նախարարությունը հիմնադրվել էր 2005 թվականին: Այլ գործառույթների հետ նախարարության լիազորությունների մեջ էր նաեւ տարբեր վեբ-կայքերի կարգավորումը:
Ենթադրվում է, որ այդ նախարարության վերացումը կապված է Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ, որի կազմակերպման մեջ Անկարան մեղադրում է իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա կողմնակիցներին: